Առաջարկում են ստեղծել ՆԱՏՕ-ի եվրոպական անալոգը

Առաջարկում են ստեղծել ՆԱՏՕ-ի եվրոպական անալոգը

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Միթսոլան առաջարկել է ստեղծել Եվրոպական Միության պաշտպանական համակարգ կամ ՆԱՏՕ-ի անալոգը՝ ԵՄ համար։ Միթսոլան կարծում է, որ այդ կառույցը կարող էր լրացնել ՆԱՏՕ-ին եւ նպաստել ԵՄ տարածքում պաշտպանվածության եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը։ «ԵՄ-ն միշտ պետք է լինի ուժեղ։ Նախքան հարցնելը, թե ինչ ենք ակնկալում մենք մյուսներից, պետք է լինենք հետեւողական ու արդյունավետ»,- ասել է Միթսոլան։ Նա նաեւ հավելել է, որ ԵՄ երկրները պետք է պատրաստ լինեն ցանկացած վտանգի, եւ հույս դնեն միայն իրենց ուժերի վրա։