Կայցելի Իրան 

Կայցելի Իրան 

Իրանը պատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին։ Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։ «Պուտինի այցը Թեհրան գտնվում է նախապատրաստական փուլում։ Իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։

Այլ մանրամասներ հայտնի չեն։ Ավելի վաղ էլ Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին էր հայտարարել դեռ ապրիլի կեսերին, որ հույս ունի, որ ՌԴ նախագահը այս տարվա մեջ կկարողանա այցելել Իրան։ Հիշեցնենք, որ նախարար Արաղչին Մոսկվա այդ ժամանակ կատարած այցի ընթացքում բանակցություններ էր ունեցել ոչ միայն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի, այլ նաեւ՝ հանդիպում էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։