ՆԱՏՕ-ն առաջին անգամ կոչ արեց Թուրքիային՝ Ղարաբաղում օգտագործել իր ազդեցությունը

ՆԱՏՕ-ն առաջին անգամ կոչ արեց Թուրքիային՝ Ղարաբաղում օգտագործել իր ազդեցությունը

ՆԱՏՕ-ն այսօր կոչ է արել Թուրքիային օգտագործել իր զգալի ազդեցությունը ռեգիոնում, որպեսզի նվազեցվի լարվածությունը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ դաշինքի անդամ պետությունների ռազմական նախարարների հետ տեսակապային հանդիպումից հետո ունեցած ասուլիսի ժամանակ։ Նա մասնավորապես հիշեցրել է, որ Թուրքիան հանդիսանում է դաշինքի անդամ, ապա եւ նշել, որ ակնկալվում է, որ Թուրքիան իր նկատելի ազդեցությունը կօգտագործի ռեգիոնում, որպեսզի նվազեցնի լարվածությունը Ղարաբաղում։ Նա նաեւ ասել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական նախարարները աջակցել են այն ռազմական մեխանիզմի կիրառմանը, որը միտված է նվազեցնել լարվածությունը Միջերկրականի ավազանի արեւելյան հատվածում։