Ժամը 15:00-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Ժամը 15:00-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Հարգելի՛ քաղաքացիներ,

ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում  պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Ժամը 15:00 -ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը։

Երևանի Մետրոպոլիտեն