Տիգրան Ավինյանը 7 միլիոն է հատկացրել մարզիկներին պարգեւատրելու համար

Տիգրան Ավինյանը 7 միլիոն է հատկացրել մարզիկներին պարգեւատրելու համար

Օրեր առաջ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր էջում գրառմամբ էր հանդես եկել, որտեղ հայտնել էր, որ ընդունել է եւ պարգեւատրել է Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանին, Արթուր Դավթյանին, Մալխաս Ամոյանին, Վարազդատ Լալայանին․

«Իրենց հաղթանակներն ու գրանցած հաջողությունները ոչ միայն հպարտություն են առաջացնում բոլորիս մոտ, այլ նաև մոտիվացնում են այն երիտասարդներին, ովքեր իրենց առաջին քայլերն են անում մեծ սպորտում»,-գրել էր նա։

Ավինյանի գրառման մեջ որեւէ խոսք չկար, թե մարզիկներին ինչո՞վ է պարգեւատրել։

Երեւանի քաղաքապետարանից «Հրապարակ»-ը  հետաքրքրվեց՝ մարզիկներին ինչո՞վ է նա պարգեւատրել, մեզ պատասխանեցին․ «2-րդ տեղ զբաղեցրած երեք մարզիկ պարգեւատրվել են ՝ 2 միլիոնական դրամով, նրանք են՝ Արթուր Ալեքսանյանը, Արթուր Դավթյանը, Վարազդատ Լալայանը, 3-րդ տեղ զբաղեցրած 1 մարզիկի՝ Մալխաս Ամոյանին՝1 մլն դրամով»։

Ստացվում է, որ ընդհանուր առմամբ Ավինյանը հայտնի մարզիկներին պարգեւատրելու համար քաղաքային բյուջեից հատկացրել է 7 միլիոն դրամ։