«Սպուտնիկ V»-ի մշակողը Պուտինին խնդրել է, որպեսզի վերջինս դրդի մարդկանց պատվաստվել

«Սպուտնիկ V»-ի մշակողը Պուտինին խնդրել է, որպեսզի վերջինս դրդի մարդկանց պատվաստվել

«Սպուտնիկ V» պատվաստանյութի ստեղծման պատասխանատու Ալեքսանդր Գինցբուրգը պետական մրցանակների շնորհման արարողությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ առաջարկել է, որպեսզի վերջինս դրդի բնակչրությանը՝ պատվաստվել։ Այս մասին հաղորդվում է  «Россия 24» հեռուստաալիքի ռեպորտաժում։

«Ժողովրդավարությունը հինաալի բան է, նակց այն երբևէ առնչություն չունի մարդկային առողջության հետ։ Ժողովրդին պետք է դրդել»,- ասել է մասնագետը։

 Նրա խոսքով՝ մարդկանց առողջության պահպանման համար անհրաժեշտ է ոտնահարել որոշ կանոններ։ Իսկ որոշակի ճնշման անհրաժեշտությունը Գինցբուրգը բացատրել է մայրաքաղաք Մոսկվայում պատվաստման արագության տեմպերով․ օրական՝ 10 հազար մարդ անհրաժեշտ 70-80 հազարի փոխարեն։

Պուտինն իր հերթին նշել է, թե Ռուսաստանի համար նորմալ է բոլոր նոր պրոցեդուրաների նկատմամբ զգուշավոր մոտեցումը։

Պատվաստումներ արվել են նաև  8 -12 տարեկան երեխաներին և առայժմ ոչ մի կողմնակի ազդեցություններ ի հայտ չեն եկել և չեն արձանագրվել։