Պատանիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Պատանիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Ոստիկանության Գավառի բաժինը մարտի 3-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքեր, հեմոռատիկ տրավմատիկ շոկ, պնևմաթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2004 թ. ծնված պատանի:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գավառ քաղաքի Բունիաթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ պատանուն դանակահարել է 2005 թ. ծնված մեկ այլ պատանի: Վերջինս ներկայացել է Գավառի բաժին, որտեղից էլ ներկայացվել է նախաքննական մարմնին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: