Երբ կրակում են մեզ վրա, չկա քայլած ու նստած, չկա իմքայլական, բհկական կամ հանրապետական

Երբ կրակում են մեզ վրա, չկա քայլած ու նստած, չկա իմքայլական, բհկական կամ հանրապետական

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ երեկոյան Տավուշի ուղղությամբ հայկական տարածքների վրա կրակելը կարող է նշանակել, որ բանակցությունները Ադրբեջանի սրտով չեն ընթանում, կամ ինչ որ բան է փոխվել: Օրինակ՝ հայկական կողմը կոշտացրել է դիրքորոշումը, կամ նմանաբովանդակ մեսիջներ են գնացել Բաքու: Ամենակարևորն այն է, որ իրական կյանքում լինենք պատրաստ ու համերաշխ, երբ կրակում են մեզ վրա՝ ապա չկա քայլած ու նստած, չկա իմքայլական, բհկական կամ հանրապետական, այդ իրավիճակներում կա միայն հայ ու ՀՀ քաղաքացի: Հուսով եմ՝ հասկանում են, որ ռազմական գործողությունների դեպքում հազարավոր ֆեյքերին բանակ զորակոչել չեն կարողանա ու պետք կլինի հասարակության ներքին թշնամանքը հաղթահարել, կասեցնել սևերի ու սպիտակների, պողոսների ու արդեն լավ ապրողների բաժանումը: Քանի դեռ լայնամասշտաբ գործողություն չկա՝ լավ կլինի, որ կառավարությունը մոռանա գույների մասին, հետո կարող է շատ-շատ ուշ լինել՝ ողբերգական վախճանով: