Խոշոր հաշվով հենց սա է հիբրիդային պատերազմը. Վահե Դավթյան

Խոշոր հաշվով հենց սա է հիբրիդային պատերազմը. Վահե Դավթյան

Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Օրերս գրել էի, որ 2019 թ.֊ին Հայաստանից Վրաստան արտահանված էլեկտրաէներգիայի ծավալը հասել է աննախադեպ ու հպարտ 0 կՎտ.ժ֊ի։ Արդյունքում վրացական շուկայում բացարձակ առաջատար է դարձել Ադրբեջանը։

Այսօր էլ Բաքուն առաջարկել է Թբիլիսիին Սև ծովի հատակով բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ կառուցել՝ ԵՄ էլեկտրաէներգիա արտահանելու համար։

Հիշեցնեմ, որ 2019 թ. մայիսին Ադրբեջանն արդեն սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Հունաստան, Հունգարիա ու Ռումինիա՝ Ադրբեջան֊Վրաստան֊Թուրքիա կամրջով։

Խոշոր հաշվով հենց սա է հիբրիդային պատերազմը։

Հ.Գ. Դուք անձնագիր նկարեք»։