«Հրապարակ». Փաշինյանը, Պապիկյանին քավության նոխազ դարձնելով, կզոհաբերեր

«Հրապարակ». Փաշինյանը, Պապիկյանին քավության նոխազ դարձնելով, կզոհաբերեր

ՔՊ վարչության ընտրություններն անդառնալիորեն խզել են Սուրեն Պապիկյանի եւ Նիկոլ Փաշինյանի նախկին մտերմությունը։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի ներում Պապիկյանին, ով փորձել էր յուրայիններով վարչություն ձեւավորել՝ կեղծելով ընտրությունները եւ, ըստ ամենայնի, իր հետագա կարիերան ապահովելով։ Վերջին «հրեշավոր» դեպքը` Ազատի ողբերգությունն էլ, Փաշինյանն օգտագործել է իր ախոյանի դեմ:

Ըստ որոշ լուրերի՝ համացանցում իշխանամերձ շրջանակների աջակցությամբ գեներացված ֆլեշմոբը` ոչ թե իր` որպես գերագույն հրամանատարի, այլ Սուրեն Պապիկյանի հրաժարականով, նրա գաղափարն է։ Ավելին, Փաշինյանն առանց երկար-բարակ մտածելու Պապիկյանին քավության նոխազ դարձնելով կզոհաբերեր, եթե վտանգ չզգար, որ վերջինս ՔՊ-ի մի ստվար զանգվածի կհամախմբի իր դեմ: Եվ հիմա, «ի հեճուկս հանրային պահանջի», Պապիկյանին պահելով իր պաշտոնում՝ ցույց է տալիս, թե ինչքան գթասիրտ ու մեծահոգի է եւ ինչպես է անտեսում հանրային աղմուկը` ներելով պաշտպանության նախարարին, որն իր հանդեպ այնքան էլ ճիշտ չի պահել իրեն։