Նիկոլը գնում է Մոսկվա, կամ՝ «Հարսնացու» հարավից

Մոսկվայից խառը հեռագիր էր եկել, Նիկոլին կանչում էին Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի զորահանդեսին: Կառավարությունը կամաց-կամաց հավաքվում էր նիստերի դահլիճի դռան մոտ: Նիկոլն արտահերթ նիստ էր հրավիրել՝ իր Մոսկվա գնալու նպատակահարմարության հարցը քննարկելու: Նախարարներից երկուսը, մեջքով դեպի տեսախցիկները կանգնած, թաքուն ծխում էին:
-Սաղ ինքն ա մեղավոր,- ասում էր նախարարներից մեկը,- նրան ո՞վ էր խնդրել խաղաղության պայմանագրի մասին հեռախոսով զեկուցել Պուտինին…
-Բա ո՞ւմ զեկուցեր, Թրամփի՞ն:
-Չէ, ինչո՞ւ… Ոչ մեկին էլ պետք չէր զեկուցել: Կարելի էր սուսուփուս տեղը նստել: Մի երևելի պայմանագիր էլ չէ, որ հատուկ զանգես ու զեկուցես: Պուտինին էլ մի տենց առիթ էր պետք, որ սրա ցավոտ տեղից բռնի: Հիմա էլ վախից թուքը կպել է,մեզ է կանչել, որ որոշում կայացնենք:
****
-Պարոնայք նախարարներ, ներս անցեք, Նիկոլն էսա կգա,- լսվեց Նիկոլի քարտուղարուհու նազելի ձայնը:
-Բայց ոնց որ մեծարգո վարչապետն ուշանում ա:
-Հա, տրանսպորտի մեջ ա, էսա կհասնի…
****
-Էն փողոցով քայլողն ինքը չի՞…
-Ինքն ա, բա ով ա… Եկավ, եկավ, ներս գնացեք, ներս, բացակա մարդ կա՞…
-Չէ, բոլորն այստեղ են:
-Ալենն ո՞ւր ա…
-Մտավ դատարան, հայց ներկայացնի, գա:
-Հայցի ժամանակ է գտե՞լ…
-Եկա, եկա, այստեղ եմ, հենց նեղն եք ընկնում՝ Ալեն, հասի…
****
-Ողջույն ՀՀ կառավարության հարգելի անդամներ, ՀՀ ԱԺ նախագահ պարոն Սիմոնյան, արտահերթ նիստի հարգելի հրավիրյալներ…
-Ողջույն, «բոզի տղա»…
Քար լռություն:
-Ո՞վ էր… Ձեզ եմ հարցնում՝ ո՞վ էր, Սյունիքից մա՞րդ կա այստեղ:
-Վա՜յ, ի՞նչ եք ասում մեծարգո վարչապետ,- խոսեց նազելի ձայնը,- բա ես Սյունիքից մարդ կհրավիրեի՞…
-Եթե չասեք ով էր, նիստը չեմ շարունակի: Մինչև գիշերվա 10-ը կմնաք այստեղ…
- Ես չեմ կարող այդքան սպասել, մեծարգո վարչապետ, Մոսկվայից այբոլիտների դելեգացիա եմ ընդունելու, եկել են ամերիկյան լաբորատորիաներն ստուգելու: Մեր վիճակը լավ չի…
-Լավ, տիկին Ավանեսյան, Դուք կարող եք գնալ, բայց մինչ այդ ինձ պետք է ասեք՝ ով ասաց՝ «ողջույն, բոզի տղա»:
-Բայց ես նման բան չեմ լսել, պարոն մեծարգո վարչապետ: Այ, ուզո՞ւմ եք հարցրեք, տիկին Ժաննա Անդրեասյանն էլ չի լսել:
-Չեմ լսել, չեմ լսել… Ես SMS-ներ էի կարդում այդ ժամանակ:
-Ո՞ր ժամանակ, Ժաննա:
-Էն պահին, որ ասին՝ «ողջույն, բոզի տղա»:
-Մենք ենք լսել, պարոն մեծագույն վարչապետ,- ոտքի կանգնելով զեկուցեցին Ներքին գործերի և Արդարադատության նախարարները:
-Ոչ թե մեծագույն, այլ՝ մեծարգո,- Նախարարներին ուղղեց նազելի ձայն:
-Ճիշտ այդպես, մեծարգո վարչապետ, մենք լսեցինք, թե ինչպես Ձեզ ասացին «ողջույն, բոզի տղա»:
-Շատ լավ: Ուրեմն արագ նույնականացրեք ասողին ու ներկայացրեք ինձ: Գլխավոր դատախազն ո՞ւր ա… Հա, Աննա, դու գնա գործը հարուցիր, մինչև մենք այստեղ որոշենք՝ գնո՞ւմ եմ Մոսկվա, թե՞ ոչ:
Ապա՝ դառնալով դահլիճին.
-Ալեն, առաջինը դու զեկուցիր՝ ինչպիսի՞ն են մեր հարաբերությունները ռուսների հետ: Դու այնտեղ համապատասխան քանակությամբ մարդիկ ունե՞ս, որ ինձ բան ասող չլինի:
-Դա հարց չի, պարոն մեծարգո վարչապետ, Վալյան մեր քուրն ա, Զախարովան էլ մեր քրոջ քուրն ա: Կասեմ՝ մի այնպիսի ընդունելություն կազմակերպեն, որ Լուկաշենկոյի աչքերը ճակատին թռնեն:
-Մեծամիտ «բոզի տղա»…
-Ի՜, էն ո՞վ էր… Պարոն մեծարգո վարչապետ սա ի՞նչ բան է, մենք կառավարության նիստո՞ւմ ենք, թե՞ ԱԺ նիստում:
-Հանգստացիր, Ալեն, արդենք պարզում ենք: Շնորհակալ եմ, որ պատրաստ ես ծանոթություններդ ի սպաս դնել Մոսկվա մեկնող մեր պատվիրակությանը: Իսկ հիմա, պարոնայք…
-Էդ առանց մեզ որոշել եք գնա՞լ, արդեն պատվիրակություն էլ եք կազմե՞լ:
-Պարոն Պապիկյան, ճիշտն ասած, ինձ մնար՝ չէի գնա, Պուտինը պնդեց որ գնամ: Միրզոյանի խորհրդով զանգել էի, որ տեղեկացնեի խաղաղության պայմանագրի պատրաստ լինելու մասին, նա էլ ոգևորվեց ու ասաց, որ մայիսի 9-ին Մոսկվայում լինեմ:
-Դուք էլ չկարողացաք մերժել և ասացիք կլինե՞մ… Տո Միրզոյանն ի՞նչ ա հասկանում հեռախոսային դիվանագիտությունից…
-Սպասիր: Պարոն Միրզոյան, պարոն Պապիկյանին հասկացրեք, որ դիվանագիտության մեջ կտրուկ մերժումները լավ տոնի նշան չեն:
-Ճիշտ ա ասում պարոն մեծարգո վարչապետը: Պուտինին մերժելը մեզ լավ տեղ չէր տանի,- վարչապետի միտքը հաստատեց Միրզոյան Արոն:
-«Բոզի տղա»…
-Դե այսպես չեղավ, էլի, պարոն մեծարգո վարչապետ, հիմա մենք ինչ ասենք՝ պիտի որակումնե՞ր տան:
-Պարոն Միրզոյան, հանգստացեք: Ասացի՝ պարզում ենք որակում տվողին: Մի քիչ համբերեք: Ձեր կյանքում առաջին անգա՞մն է ինչ է: Մի որակում ավել, մի որակում պակաս…
-Հրապարակեք պատվիրակության կազմը, պարոն վարչապետ, վարչապետի տիկին Աննային տանելո՞ւ եք Ձեզ հետ,- հարցրեց Հայրապետյան Մխոն:
-Այո:
-Իսկ Հրաչոյի՞ն, որ ճամփեքին չխեղճանաք…
-Հրաչոն ո՞վ ա:
-Աննայի եղբայրը՝ Ձեր աներձագը:
-Ուրեմն Նիկոլը ճամփա գնալ չգիտի, Հրաչոն պիտի ճամփա ցույց տա՞… Նիկոլը որ Մախաչկալան, Վլադիկավկազը ոտքի տակ էր տալիս, Հրաչոն ո՞ւր էր, հը՞… Պարոն Վահագն Խաչատուրյան, Դո՞ւք ինչ կասեք…
-Պարոն մեծարգո վարչապետ, ճիշտն ասած, մինչև այստեղ գալը մենք էլ մի նիստանման բան ունեցանք և եկանք եզրակացության, որ Ձեր Մոսկվա գնալը ոչ միայն Ձեր պատվի հարցն է, այլև ողջ հանրապետության:
-Ո՞ւ…
-Ու որոշեցինք, որ Ձեզնից բացի Մոսկվա կգան՝ Ժաննա Անդրեասյանը, որպես գյուղական ինտելիգենցիայի ներկայացուցիչ և Ալեն Սիմոնյանը, որպես էն կողմերում կռված մարդ: Վերջ, այս կազմը լրիվ բավական է:
-Իսկ Աննա՞ն,- կրկին տեղից վեր թռավ Հայրապետյան Մխիթարը:
-Էդ մտածել ենք, Մխո,- խոսեց Նիկոլը,- որ ասում եմ ես՝ Աննան հետս ա…
Այդ պահին նիստերի դահլիճի դռներն աղմուկով բացվեցին ու գնդակի պես ներս ընկավ վարչապետի տիկինը.
-Հլա սպասեք, այ անկիրթներ, ես այդ որոշմանը շատ էլ դեմ եմ: Ուրեմն իմ ախպեր Հրաչոն չի գալո՞ւ, բա Պուտինը չի ասի՞ Հրաչոն ուր ա, ինձ համար լավ թութուն պիտի բերե՞ր…
- «Պուտինը ղալաթ կանի…»
-Ո՞վ էր…
-Խզմալյան Տիկոն:
-Տիկո, դուրս արի դահլիճից:
-Դուրս չեմ գա:
-Ո՞նց թե դուրս չես գա… Անվտանգությո՜ւն… տարեք դրան: Աննա, դու էլ գնա տուն: Հրաչոյին էլ կտանենք, պրծո՞նք, մեկ է՝ ինքնաթիռում շատ տեղ կա: Պարոն Խաչատուրյան, շարունակեք:
-Էլ ի՞նչ ասեմ, պարոն մեծարգո վարչապետ, դու էլ էն կողմերում չկատաղես, խառը ժամանակներ են, իրար ջան կասեք, ջան կլսեք…
***
Նորից աղմուկ… Նիստերի դահլիճ լցվեցին մի խումբ կանաչ մարդուկները՝ դեմքերը փակ:
Նիկոլը՝ կակազելով.
-Դը…դը… դուք ո՞վ եք, ո՞վ է ձեր հը… հը… հրամանատարը…
Մեկն առաջ եկավ.
-Հրամանատարը ես եմ, այս 10 հոգին ՊՊԾ-ից են, մյուս 10-ը՝ ԱԱԾ-ի 12-րդ վարչությունից:
-Էդ ո՞րն ա:
-Չեք հիշո՞ւմ պարոն մեծարգո վարչապետ, ախր Դուք եք ստեղծել այդ վարչությունը՝ անունն էլ՝ սատանաների կառավարման վարչություն:
-Բա ինչի՞ եք եկել:
-Ձեր հրամանով, պարոն մեծարգո վարչապետ, եկել ենք «բոզի տղա» ասողին տանենք:
-Նույնականացրե՞լ եք, սխալ չկա՞:
-Ոչ մի կերպ, պարոն մեծարգո վարչապետ, սաղ «չոտկի ա»:
-Ո՞վ էր:
-Բաբաջանյան Արմանը:
-Չեմ հավատում:
-Որ իմանաք այստեղ նստածներից նրան ովքեր են դրդել, կհավատաք, պարոն մեծարգո վարչապետ:
-Դրդե՞լ, ովքե՞ր…
-Սաֆարյան Ճպըլը (գողականով՝ Սծյոպ), Լևոն Շիրիմյանը (Ախալքալաքօղլու), Արթուր Հելսինսկին (Սաքունց) և Լևոնը Եվրատաշի-Բարսեղյանը՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու:
-Հիմա բոլորին տանելո՞ւ եք:
-Այո,
-Դատախազը սանկցիան տվե՞լ ա…
-Ճիշտ այդպես:
-Դե տարեք, տարեք, միայն թե քննիչներին ասեք՝ զգույշ հարցաքննեն էդ «բոզի տղաներին», որ մեզ վրա դուրս չգան:
-Անհոգ եղեք, պարոն մեծարգո վարչապետ, այս գործում դուք արդեն ներգրավված եք որպես տուժող…
Կառավարության արտահերթ և արտակարգ նիստը մեկնաբանեց՝ Էդիկ Անդրեասյան
Կարծիքներ