Մենք մոտենում ենք համաշխարհային պատերազմի

Մենք մոտենում ենք համաշխարհային պատերազմի

Ստամբուլից ժամանած միջազգային հարաբերությունների դասախոս Մուստաֆա Այդին «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարել է, որ աշխարհաքաղաքական զարգացումները ցույց են տալիս՝ մենք մոտենում ենք համաշխարհային պատերազմի: Ըստ նրա, ներկայիս իրավիճակն այլևս չի հիշեցնում միայն երկրորդ համաշխարհային պատերազմի մոտեցում, այլ առաջին համաշխարհային պատերազմի, քանի որ աշխարհը վերադարձել է 19-րդ դարի երկրորդ կեսի քաղաքականություններին ու մոտեցումներին:

Մուստաֆա Այդին, ում խոսքերով, միջազգային հարաբերությունների դաշտը ներկայումս գտնվում է իրատեսական, բայց հոռետեսական պլանի ներքո, ընդգծել է, որ ներկա քաղաքական մոտեցումները վկայում են աշխարհաքաղաքական մեծ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն: Նա նկատել է, որ այն, ինչ տեղի է ունենում աշխարհում, համընկնում է պատերազմի նախադեպերի հետ, և միայն ժամանակը ցույց կտա, արդյոք իր նախադեպերը ճիշտ է գնահատել: