Հետհեղափոխական Սիրիայում ինչ իրավիճակ է այս պահին՝ մեր աղբյուրի հաղորդմամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Պեսկովը նախօրեին հաստատեց, որ Սիրիայի արդեն նախկին նախագահ Բաշար ալ Ասադն ու իր ընտանիքը քաղաքական ապաստան են ստացել Ռուսաստանում։
Ասադի՝ Սիրայից հեռանալուց հետո սկսեցին տարածվել տեսանյութեր Դամասկոսի նրա վեց հարկանի առանձնատնից, նրա թանկարժեք մենքենաների ավտոպարկից, կադրեր տարածվեցին, թե ինչպես են մարդիկ մտնում այդ ապարանք ու այնտեղից տարբեր իրեր, նույնիսկ կահույք տանում։ Իսկ հեղափոխական իշխանությունը հորդորում է իրենց ուղարկել այն մարդկանց տեսանյութերն ու լուսանկարները, ովքեր գողություն են արել իշխանական կեցավայրից, երեւի փորձում են կանխարգելել մորոդյորության հնարավոր տարածումը։
Ընդդիմադիրներն արդեն ժամանակավոր կառավարություն են ձևավորել եւ առաջին հայտարարություններն են արել, օրինակ, որ ոչ ոք իրավունք չունի կականց ստիպել հագնվել այս կամ այն կերպ, որ խոսքի ազատություն է տիրելու, էթնիկական կամ կրոնական տարբերությունը շեշտելն էլ բանտարկվելու առիթ է լինելու, իսկ լրագրողներին աշխատանքի ժամանակ խոչընդոտելը մինչև մեկ ամիս բանտարկելու հիմք է հանդիսանալու։ Նկատենք, որ իրեն չափավոր իսլամիստ բնորոշող ընդդիմադիրների հրամանատար Աբո Մոհամմեդ ալ Ջոլանին լրագրողների հետ կապված, փաստորեն, ավելի դեմոկրատ է, քան Հայաստանի դեմոկրատական իշխանությունները։
Սիրիական մեր աղբյուրը նշում է, որ հեղափոխական իշխանությունները հրաման են արձակել եւ ներում շնորհել կառավարական բոլոր աշխատակիեցներին, այդ թվում՝ կառավարական լրատվամիջոցներում աշխատող լրագրողներին։ Նշեց նաեւ, որ չնայած հեղափոխություն է տեղի ունեցել Սիրայում՝ իշխանափոխություն, սակայն Սիրիայում գտնվող բոլոր դեսպանատները շարունակում են իերնց բնականոն աշխատանքը, միայն Սիրիայի դրոշն են սկսել փոխարինել հեղափոխականով՝ նախկին երկու կանաչ աստղով դրոշի փոխարեն հիմա Սիրիայի դրոշը կլինի երեք կարմիր աստղր, որոնք բնորոշում են Սիրիայի հիմնական երեք նահանգները՝ Հալեպ, Լաթաքիա և Դեր Զոր։ Միայն հայկական դեսպանությունն է, փաստորեն, լքել է Դամասկոսը։
Ինչ վերաբերում է Սիրիայում հայկական համայնքներին, ապա ընդդիմադիրների ներկայացուցիչները հանդիպել են հայ համայնքի առաջնորդներին, ինչպես նաև մյուս քրիստոնյա համայնքների ներկայացուցիչներին ու հորդորել են շարունակել ապրել իրենց առօրյա կյանքով, աշխատացնել խանութներն ու արհեստանոցները և երաշխավորել են, որ ապահովելու են նրանց անվտանգությունը, որպեսզի շարունակեն իրենց խաղաղ համակեցությունը։ Համացանցում տեսանյութ էր տարածվել Լաթաքիայի հայ համայնքի հոգևոր հովվի հետ զինյալների հանդիպման տեսագրությունը, որտեղ երևում էր, որ նրանք միասին նստած ինչ-որ բան էին զրուցում։ Զրույցը նաև թուրքերենով էր ընթանում։ Ի դեպ, Լաթաքիայում մեծ է թիվ է կազմում թուրքմեն բնակչությունը, որոնց խոսակցական լեզուն շատ նման է թուրքերենին։
«Այս պահի դրությամբ հայ համայնքը հանգիստ է, ոչ ոք նրանց չի անհանգստացնում: Անշուշտ, հիմա վիճակը դեռևս անկայուն է, սակայն մարդիկ ավելի հանգիստ են իրենց ապագայի համար, բայց դեռ որոշակի ժամանակ անհրաժեշտ է զգոն լինել, փորձել տանից շատ դուրս չգալ»,-ասաց մեր աղբյուրը: Եւ հավելեց, որ Ասադի հեռանալը շատ վատ վիճակում է թողել բազմաթիվ ասադականների, ովքեր իրենց դավաճանված ու խաբված են զգում։ Համացանցում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, թե ինչպես են Սիրիայի ամենավատ համբավն ունեցող երեք բանտերից Թադմուրում և Սեյդնայայում, Ասադի հետախուզական ծառայությունների բանտերում պահվել շուրջ հարյուր հազար քաղբանտարկյալներ, որոնց առանց դատ ու դատաստանի դատապարտել են բանտարկության, իսկ շատերին մահապատժի, մյուսներն էլ չդիմանալով կտտանքներին՝ մահացել են։
Ասադի հեռանալուց տեղեկություն տարածվեց նաեւ, որ այդ բանտերում անհետ կորել են ազգությամբ երեք հայ՝ Ասադի ռեժիմը քննադատելու համար և ևս հինգ քրիստոնյա հոգևորական: Այն, որ Ասադը հրեշտակ չէր եւ երկարատեւ կառավարման ընթացքում վերածվել էր բռնապետի ու չարաշահում էր իր ունեցած իշխանությունը, հասկանալի է եւ պետք է դաս լինի բոլոր նրանց համար, ովքեր երկարատեւ իշխում են եւ ոտքերը գետնից կտրվում է` իրենց թվում է, թե անմահ են եւ անպատժելի:
Հալեպում վիճակը կայունացել է, մարդիկ սկսել են աշխատեցնել իրենց արհեստանոցները։ Թեեւ գները դեռևս շատ բարձր են՝ խառնաշփոթից օգտվելով առեւտրականները կամայական գներ են դնում իրենց ապրանքների վրա։ Ամերկյան դոլարի կուրսն էր մի պահ բարձրացել, բայց նախօրեից սկսել է իջել։ Դամասկոսում փորձում են լուծել էլեկտրականության ու ջրի հարցը, բայց ջրամատակարարումը դեռ չի վերականգնվել` բնակչությանը ջուրը տարաներով են բաժանել։
Թե ինչ զարգացումներ կունենա Սիրիայում իշխանափոխությունը և այս հետհեղափոխական իդիլիան որքան կտևի, չգիտենք, սակայն հուսանք, որ սիրիացի ժողովուրդն այս փորձությունը կհաղթահարի ու կկանգնի երկրի վերականգնման ու խաղաղ համակեցության ճանապարհին։
Կարծիքներ