Հաստատվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմը

Հաստատվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 13-ի 1414-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը:

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Կարեն Գիլոյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Նաիրի Սարգսյան - ՀՀ վարչապետի օգնական
Գոհար Մամիկոնյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ
Սերգեյ Աբրահամյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ
Արսեն Հակոբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ուսանողների աջակցության բաժնի պետ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Սամվել Գևորգյան - Ն. Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
Էդուարդ Քալանթարյան - Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան (համաձայնությամբ)
Հարություն Յավրյան - ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ (համաձայնությամբ)
Ռոբերտ Պետրոսյան - Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)
Դավիթ Մոսինյան - «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Մարտին Ալիխանյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս
Անահիտ Բարսեղյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս
Մխիթար Խաչատրյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս
Եղիշե Դավթյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի դասախոս
Վարինկա Ավագիմյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս

Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ

Դիաննա Ալեքսանյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի սովորող
Մերուժան Սարգսյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի սովորող
Յուրի Իսրաելյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող
Արմեն Պանչուլազյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի սովորող
Գայանե Չիլոյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող