Գերմանիան հայտարարել է 5 միլիարդ եվրոյի բյուջետային դեֆիցիտի մասին 

Գերմանիան հայտարարել է 5 միլիարդ եվրոյի բյուջետային դեֆիցիտի մասին 

Գերմանիայի Ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել է, որ հաջորդ տարի այդ երկրի դաշնային բյուջեն կունենա մոտ 5 միլիարդ եվրոյի դեֆիցիտ։ ZDF-ի փոխանցմամբ, նախարար Լինդները ասել է, որ առաջիկայում բանակցություններ կունենա դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի, ինչպես նաեւ փոխկանցլեր, Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Խաբեկի հետ, որից հետո արդեն հաջորդ տարվա բյուջեի նախագիծը կներկայացվի Բունդեսթագ, որտեղ պետք է ընդունվի մինչեւ նոյեմբեր։

Հիշեցնենք, որ հաջորդ տարվա բյուջեի նախագիծը գերմանական դաշնային կառավարությունը հավանության էր արժանացել այս տարվա հուլիսի կեսերին։ Ընդհանուր առմամբ, գերմանական դաշնային բյուջեն կազմելու է 481 միլիարդ եվրո։