Իրան-Աֆղանստան սահմանին փոխհրաձգություն է (տեսանյութ)

Իրան-Աֆղանստան սահմանին փոխհրաձգություն է (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 27-ին, փոխհրաձգություն է տեղի ունեցել իրանցի սահմանապահների և «Թալիբանի» ջոկատների միջև։
Զինված բախումը տեղի է ունեցել Գիլմենդի շրջանում (ԻԻՀ)՝ Աֆղանստանի հետ սահմանին, հայտնել է IRNA-ն ՝ վկայակոչելով շրջանի ղեկավար Մեյսամ Բարազանդեին։

Աղբյուրի համաձայն՝ զինվորականների միջև բախումը շարունակվում է, զոհերի և տուժածների մասին տվյալներ դեռ չկան:

Հիշեցնենք, որ իրանա-աֆղանական սահմանին նման փոխհրաձգությունններ հաճախ են գրանցվում․ նախորդ համանման միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին։

Այն ժամանակ պատճառը գյուղատնտեսական հողերի պատկանելության շուրջ վեճերն էին։