«Հայկազովի» զորամասում կարգապահական տույժեր են կիրառվել

«Հայկազովի» զորամասում կարգապահական տույժեր են կիրառվել

Հունվարի 29-ին, Արցախի ՊԲ «Հայկազովի» բրիգադում դեռեւս անհայտ պատճառներով մահացավ զինվոր Վահրամ Ավագյանը, այն սկզբում որակվեց որպես ինանքասպանություն, սակայն հարազատների բողոքից հետո անձամբ Պնախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ կատարվածն իր համար ինքնասպանություն չէ։ Ինչպես եւ սպասվում էր, այս միջադեպը մեծ լարվածություն է առաջացրել զորամասում, ինչը թուլացնելու ուղղությամբ քայլեր են արվե լ։

   Մենք տեղեկացանք, որ համալիր միջոցառումներ են իրականացվել, ծառայողական քննությունների հիման վրա Հայկազովի զորամասում կարգապահական տույժեր են կիրառվել  : Մի քանի սպա էլ ուղարկվել է պահեստազոր: Զորամասի հրամանատարի նկատմամբ սահմանափակվել են նկատողությամբ, որովհետև վերջինս մի քանի ամիս առաջ է ստանձնել զորամասի հրամանատարությունը, մինչև այդ զորամասը ղեկավարել է Գրիգորի Սահակյանը, ով ամիսներ առաջ տեղի ունեցած մեկ այլ դեպքից հետո դուրս է եկել բանակից։