Ավիավթարի հետեւանքով երկու մարդ է զոհվել Պուերտո Ռիկոյում

Ավիավթարի հետեւանքով երկու մարդ է զոհվել Պուերտո Ռիկոյում

Ավիավթարի հետեւանքով երկու մարդ է զոհվել Պուերտո Ռիկոյում։ Այս մասին հայտնում է Prensa Latina-ն։ Ըստ հաղորդման, թեթեւ շարժիչավոր ինքնաթիռը կործանվել է Սան-Խուան քաղաքի օդանավակայանում՝ օդ բարձրանալիս։ Օդանավում եղել է երեք մարդ։ Երրորդ տուժածը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Նշենք, որ օդանավը կործանվել է այն ժամանակ, երբ օդ բարձրանալիս հարվածել է նավահանգստում կայանած զբոսանավերից մեկի առագաստափայտին։