Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ սանկցիա կիրառվեց

Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ սանկցիա կիրառվեց

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ կողմերը միմյանց հասցեին վիրավորական արատահայտություններ հնչեցրին:

Մասնավորապես դատախազ Գևորգ Բաղդասարյանի խոսքի ժամանակ, թե ինքը հող հանձնողներին չի պաշտպանում, Ռոբերտ Քոչարյանն ու Յուրի Խաչատուրովը նրան ասացին՝ «հող հանձնողներից մեկն էլ դու ես»:

Այս միջադեպից հետո դատարանը ընդմիջում էր հայտարարել, որից հետո ասաց, որ լսել է նիստի արձանագրությունները և որոշել է Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի նկատամամբ սանկցիա կիրառել՝ նախազգուշացման տեսքով:

Դատարանի որոշմամբ սանկցիա կիրառվեց նաև դատախազ՝ Գևորգ Բաղդասարյանի և պաշտպան Արամ Վարդևանյանի նկատմամբ: