Աջափնյակի «դուխով» թաղապետը հայտնի գործարարի հարազատներին 3 առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության | «Հրապարակ» 18.02.2020

Աջափնյակի «դուխով» թաղապետը հայտնի գործարարի հարազատներին 3 առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության | «Հրապարակ» 18.02.2020

Երեկ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հրաժարականի պատճառն ընկերություններից մեկին առանձնատներ կառուցելու հնարավորություն տալն է: Մամուլը  գրել էր է, որ ըստ իր աղբյուրների՝ Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկին՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի» Նորո անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության: Ոստիկանությունից հայտնում են, որ  Երևանի քաղաքապետարանից նյութեր են ստացվել, որոնց հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.