Մեծ կապտուկ՝ Հռոմի պապի դեմքին. ի՞նչ է եղել իրականում

Հանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմքին հսկայական կապտուկ է նկատվել, որը բազմաթիվ հարցեր ու վարկածներ է առաջացնում, հայտնում է իտալական Il Fatto Quotidiano հրատարակությունը։
«Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կզակի տակ և ձախ այտի վրա նկատելի մուգ կետի առկայությունը լրացուցիչ հարցեր և վարկածներ է առաջացրել»,- ասվում է հոդվածում։
Որոշ փորձագետներ, ինչպես նշում է հրատարակությունը, հետաքրքրվել են՝ արդյոք բիծը կարող էր առաջանալ ինսուլտի կամ գլխուղեղի արյունահոսության հետևանքով, թե դա ընկնելու հետևանք է:
Իտալական Il Messaggero հրատարակությանը տված հարցազրույցում նյարդաբանության և սրտաբանության բնագավառի բժիշկ և հետազոտող Սաբրինա Անտիկոլին արտահայտվել է վերջին տարբերակի օգտին:
«Հեմիպլեգիայից արթնանալու ժամանակ ընկնելու վնասվածք»,- բացատրել է նա:
Հիշեցնենք, որ այս երկուշաբթի առավոտյան 88 տարեկան հասակում վախճանվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Մահվան պատճառը մի շարք քրոնիկ հիվանդությունների ֆոնին ինսուլտն էր, ըստ Վատիկանի։
Կարծիքներ