Ինչպես ճիշտ լիցքավորել հեռախոսը
Հեռախոսը պետք է լիցքավորել, երբ լիցքը 20–30% է, և անջատել այն, երբ լիցքավորումը հասնի 80–90%–ի։
Այս մասին հայտարարել է EdgeCenter ենթակառուցվածքի բաժնի տնօրեն Ալեքսեյ Ուչակինը, գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքով՝ սմարթֆոնները հագեցած են իոնային մարտկոցներով, որոնք արդյունավետ են, բայց լիցքավորման քանակով սահմանափակ։
Ուստի վաղ թե ուշ նրանք կդադարեն լիցքավորել, իսկ հեռախոսի շահագործման ժամանակը կկրճատվի, նկատել է փորձագետը։
Նա հավելել է, որ մեքենայում հեռախոսը լիցքավորելը կարող է վատթարացնել մարտկոցի աշխատանքը, քանի որ այնտեղ լարումը կարող է տատանվել, ինչպես նաև սմարթֆոնի լիցքավորումը 0-ից մինչև 100%, երկար միացումը լիցքավորիչին և բարձր ջերմաստիճանը:
Կարծիքներ