Խորհրդարանը երեկ շուրջ 2 ժամ քննարկեց ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի՝ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու մասին «Հայաստան» խմբակցության առաջարկը։ Ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ նա խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ-ի հասցեին։ Չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նկատառումներին, որ, իսկապես, վարքականոնի խախտում է տեղի ունեցել, ՔՊ-ականները երեկ անթաքույց պաշտպանեցին Հակոբ Մովսեսին՝ ըստ էության ցույց տալով, որ թքած ունեն անկախ կոչվող երկու մարմինների՝ ՀՌՀ-ի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա, կարեւորը՝ որ այնտեղ աշխատողները ծառայեն Փաշինյանին ու ՔՊ-ին։ Ըստ ամենայնի՝ իշխող խմբակցությունը վաղը չի մասնակցի փակ-գաղտնի քվեարկությանը, իսկ ընդդիմությունը միայնակ բավարար ձայներ չունի, եւ ՔՊ-ի սրտի քարոզիչ Հակոբ Մովսեսը կշարունակի իր գործունեությունը․ պետությունից փող կստանա՝ իբր անկախ հանձնաժողովի անդամ լինելու համար, բայց կշարունակի հարցազրույցներ տալ` հօգուտ քաղաքական ուժի եւ անձի։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ճանապարհահատված...
Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհային...
Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմում...
Գրել էնք, որ վաղ առավոտյան ժամը 07։10 մտել էին Ավետիք Չալաբյանի տուն, խուզարկություն են իրականացրել...
«Հրապարակ»․ Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրե...
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նամակ է գրել Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Անտ...
Արթիկում կոալիցիոն կառավարումը փլուզվել է. որն է կ...
«Հրապարակի» տեղեկություններով՝ Արթիկում կոալիցիան փլուզվել է: Մեզ պատմեցին, որ դեռևս հունիսի 7-ի ընտ...
×
❮
❯