Բժիշկը վիրահատություն է իրականացրել պացիենտից գտնվելով 5000 կմ հեռու 

Բժիշկը վիրահատություն է իրականացրել պացիենտից գտնվելով 5000 կմ հեռու 

Չինաստանում բժիշկը ռոբոտի օգնությամբ հեռացրել է կին պացիենտի թոքի ուռուցքը, գտնվելով պացիենտից հինգ հազար կիլոմետր հեռավորության վրա՝ կառավարելով ռոբոտի գործողությունները։ Այս մասին հայտնում է Naked Science-ը։ Վիրաբուժական ռոբոտը թույլ է տվել բժշկին հաջողությամբ իրականացնել վիրահատությունը։ Գիտնականները այս վիրահատությունը համարում են եզակի ու կարեւոր։ Նշվում է, որ վիրաբուժական համակարգերի ռոբոտացումը մոտ ապագայում արդեն կարող է հազարավոր մարդկանց կյանքեր փրկել։