Ոչինչ չհայտնաբերվեց, բայց Արամ Գրիգորյանին բերման են ենթարկում

Ոչինչ չհայտնաբերվեց, բայց Արամ Գրիգորյանին բերման են ենթարկում

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լրատվամիջոցներին և քաղաքացիներին տեղեկացնում եմ, որ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում իրականացվող խուզարկությունը քիչ առաջ ավարտվեց:

Ինչպես և կանխատեսում էի, վերջապես հայտնաբերվեց չպայթած Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի մարտագլխիկի 90%-ը:

Իսկ, եթե ավելի լուրջ. ոչինչ չհայտնաբերվեց, բայց Արամ Գրիգորյանին բերման են ենթարկում Երևան քաղաքի քննչական վարչություն՝ հարցաքննություն իրականացնելու նպատակով»: