ԵՄ-ն կրճատել է ինֆեկցիոն առումով ապահով երկրների ցանկը

ԵՄ-ն կրճատել է ինֆեկցիոն առումով ապահով երկրների ցանկը

ԵՄ-ն կրճատել է այն երկրների ցանկը, որոնք համարվում են անվտանգ կորոնավիրուսի առումով։ Նշենք, որ նախապես թույլատրվել էր 14 երկրների հետ սահմանների բացումը։ Սակայն մնացել են 12 երկիր․ Սերբիան եւ Չեռնոգորիան հանվել են ցանկից, հաշվի առնելով, որ այդ երկրներում համաճարակային իրադրությունը վատացել է։ Ցանկում մնացել են հետեւյալ երկրները․ Ճապոնիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Կանադա, Թաիլանդ, Հարավային Կորեա, Ուրուգվայ, Ռուանդա, Վրաստան, Մարոկկո, Թունիս, Ալժիր։