Նեթանյահուն հաստատել է Իսրայելի մասնակցությունը այսօրվա բանակցություններին

Նեթանյահուն հաստատել է Իսրայելի մասնակցությունը այսօրվա բանակցություններին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է երկրի մասնակցությունը Գազայի հատվածի շուրջ բանակցություններին, որոնք տեղի կունենան օգոստոսի 15-ին Դոհայում (Կատար): 

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իսրայելի կառավարությանը։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է վաղը Իսրայելի պատվիրակության՝ Դոհա մեկնելը և բանակցություններ վարելու մանդատը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես Telegram–ի իր ալիքում հայտնել է Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը, պատվիրակության կազմում կլինեն «Մոսադի» ղեկավար Դավիթ Բարնեան, անվտանգության ընդհանուր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը, պատանդների փոխանակման համակարգող Նիցան Ալոնը և վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Օֆիր Ֆալկը:

Ավելի վաղ Նեթանյահուի գրասենյակից հայտնել էին, որ Կատարում նախատեսվող՝ Գազայի հարցով հանդիպմանը պատրաստվում են պատվիրակություն ուղարկել:

Հիշեցնենք, որ Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ն Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը կոչ են արել օգոստոսի 14-15-ը վերսկսել կրակի դադարեցման հարցի քննարկումը: Երեք երկրների ղեկավարները հայտարարել են, որ համաձայնության հասնելու համար պատրաստ են վերջնական առաջարկ ներկայացնել: