Սնանկության դատարանի նախագահ է նշանակվել

Սնանկության դատարանի նախագահ է նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Աթեբեկյանը նշանակվել է սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով: Հրամանագիրը  ստորագրվել է հունվարի 13-ին։

ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված փաստաթղթում ասված է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 10-ի ԲԴԽ-3-Ո-5 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանին նշանակել սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով»։