Ավինյանը կրակը վերցնում է իր վրա

Ավինյանը կրակը վերցնում է իր վրա

Առաջիկա օրերին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեր տեղեկություններով հարցազրույց կտա Հանրային հեռուստաընկերությանը։ Կարծածվեն տարբեր թեմաներ՝ առանցքում, սակայն, կլինի Ամուլսարի հանքի խնդիրը։  

Այդպիսով ՝ Ամուլսարի հարցն ամբողջությամբ «կկարեն» Ավինյանի վրա, որպեսզի նրա դեմ ուղղվի հանրային պարսավանքի ու դժգոհության մեծ դոզան։ Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հաստատեց պլանավորվող հարցազրույցի փաստը․ «Այո, նախապատրաստվում ենք հարցազրույցի, ունենք այդպիսի պլաններ, բայց կոնկրետ օրվա մասին դեռեւս չենք կարող ասել, երբ հայտնի լինի, կհայտարարենք»,- ասաց Վարագ Սիսեռյանը։