Բաքուն վախեցնում է, որովհետև դիմացը «մալչիկներ» են կանգնած. Յուրի Խաչատուրով

Բաքուն վախեցնում է, որովհետև դիմացը «մալչիկներ» են կանգնած. Յուրի Խաչատուրով

Ոչ մեկի առջև ծունկի չենք գա, Բաքուն վախեցնում է, որովհետև դիմացը «մալչիկներ» են կանգնած։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, նոյեմբերյանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

«Յուրաքանչյուր բարձունք Նոյեմբերյանում արյունով է պատված, մենք դրանք արյունով ենք վերցրել, ես հիշում եմ մի պահ, երբ այստեղ Ռազմիկ Վասիլյանն էր հրամանատար, մեր գնացքը ադրբեջանցիների կողմից շրջափակվել էր, վախեցնում էին ժողովրդին, մենք, ամբողջ Նոյեմբերյանը հավաքվեց, մոտ 200 մարդ մտան Սադախլու, միջանցք ստեղծեցին, բոլորին այդտեղից վռնդեցին, մի մարդ չտուժեց դրանից։ Մենք եղել ենք վստահ, ուժեղ, մեզանից էին վախենում, մենք իրենցից չէինք վախենում, հիմա չգիտես, թե ինչու վախեցնում են՝ կռիվ կսկսվի, թող սկսվի, բայց նախ չի սկսվի, եթե կսկսվի՝ թող սկսվի՝ կտեսնենք ։Ոչ մեկ չի ուզում պատերազմ, առավել շատ նրանք՝ ովքեր կռվել են, ով գիտի՝ ինչ է արյունը, իսկ ով չի կռվել, ով բանակում չի ծառայել, իր համար մեկ է»,- իր ելույթում ասաց գեներալ-գնդապետը։