Ռուսական պարբերականը շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին՝ իրենց գովազդելու համար

Ռուսական պարբերականը շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին՝ իրենց գովազդելու համար

Ռուսական «Аргументы и факты» (АиФ) պարբերականի խմբագրությունը հանդես է եկել հայտարարությամբ, կապված Մյունխենում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի կողմից քննարկման ժամանակ պարբերականի անվան շոշափման հետ։ Հիշեցնենք, որ հանդիպումը կամ բանավեճ քննարկումը Ղարաբաղյան կարգավորման թեմայով տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության միջազգային կոնֆերանսի շրջանակներում։ «РУСАРМИНФО»-ի փոխանցման համաձայն հայտարարությունում ասվում է. «Չխորանալով բանավեճի մանրամասների մեջ, որ տեղի է ունեցել երկու հարգարժան քաղաքական գործիչների միջեւ, նկատենք միայն, որ որ Ալիեւի խոսքերը կապված այն բանի հետ, որ АиФ-ում շատ հայեր կան, եւ հատկապես պարբերականի ղեկավար կազմում շատ հայեր կան, մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը։ Եվ դա վերաբերվում է ինչպես այժմյան խմբագրակազմին, այնպես էլ 90-ականներին աշխատած լրագրողներին։ Ուշագրավ է այն, որ սխալվեց նաեւ Հայաստանի վարչապետը։ Մութալիբովի հետ նշված հարցազրույցը հրապարակվել է ոչ թե АиФ-ում այլ «Նեզավիսիմայա գազետա»-ում 1992 թվականին, իսկ 1995 թվականին ադրբեջանցի քաղաքական գործչի՝ АиФ-ի հետ հարցազրույցում վերջինս Խոջալուի կոտորածի մասին չի խոսել։ Սակայն միջազգային ասպարեզում թերթը գովազդելու համար պարոնայք Փաշինյանին եւ Ալիեւին հայտնում ենք մեր երախտագիությունը»։