Մահացել է Ռուսաստանի ամենագեր կինը

Մահացել է Ռուսաստանի ամենագեր կինը

Ռուսաստանում մահացել է Լյուբով Նուրդինովան։ Այս մասին հայտնում է 72.ru-ն։ Նա Ռուսաստանի ամենագեր կինն է, եւ կշռում է 350 կգ։ Վերջին կես տարում Նուրդինովան ակտիվորեն սկսել էր փոխել իր կյանքը։ Պարբերականը անուղղակիորեն ստացել է հաստատում, որ Նուրդինովան մահացել է, սակայն նրա ընտանիքի անդամները՝ երկվորյակ քույրը եւ որդիները հրաժարվել են մամուլի հետ շփվել։ Թե որն է եղել 57-ամյա կնոջ մահվան պատճառը, հայտնի չէ։