Գազայում սննդամթերքը սպառվում է․ ահազանգ

Գազայում սննդամթերքը սպառվում է․ ահազանգ

«Օքսֆամ» կազմակերպության խոսնակը զգուշացրել է Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին և նշել, որ անկլավում սննդամթերքը մեծ արագությամբ սպառվում է։

Նրա խոսքով, բավարար չափով օգնության բացակայության պատճառով Գազայի հատվածում տիրում է համակարգված սով, միևնույն ժամանակ, Գազայի բնակիչների գնողունակությունը չի բավարարում շուկաներից նվազագույն սննդամթերք գնելու համար:

Գազայի հատվածում վարակիչ հիվանդությունների տարածման վերահսկումը դժվարացել է, հավելել է «Օքսֆամ»-ի խոսնակը։

Հիշեցնենք, որ անկլավում 2023 թ․ հոկտեմբերի 7-ին մոլեգնած ռազմական բախումների հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը հասել է 30 հազարի։