Բացահայտվել է 30 տարի առաջ տիեզերքում տեղի ունեցած պայթյունի առեղծվածը

Բացահայտվել է 30 տարի առաջ տիեզերքում տեղի ունեցած պայթյունի առեղծվածը

Բրիտանական Կարդիֆի համալսարանի գիտնականները նկատել են նեյտրոնային այն աստղը, որը ավելի քան երեսուն տարի է, արդեն կարողանում էր խույս տալ գիտնականների տեսադաշտից։ Այն հանդիսանում է SN 1987A-ի մնացորդը, որը գտնվում է Մեծ Մագելանյան ամպի մեջ, եւ որի պայթյունը, ֆիքսվել էր 1987-ին, մնալով առեղծվածային երեք տասնամյակից ավելի։ Այս մասին գրում է Phys.org-ը։ Գիտնականները վերլուծել են այն լուսանկարները, որոնք ստացել են Atacama Large Millimeter Array ռադիոաստղադիտակներից եւ նկատել են որ փոշու ամպի մեջ, որը առաջացել էր պայթյունից հետո, ինչ որ տեղամաս կա, որը ավելի վառ գունավորում ունի, քան մյուսները։ Այն ծածկված է խիտ ամպերի հետեւում եւ դրա համար էլ հնարավոր չի եղել հայտնաբերել կամ նկատել։ Նշենք, որ այս երկնային մարմինը Երկիր մոլորակից հեռու է 160 հազար լույսային տարի։