ԱԱԾ-ն հայտնաբերել է «Զվարթնոց»-ում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին

ԱԱԾ-ն հայտնաբերել է «Զվարթնոց»-ում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ իր գործառութային առաքելությամբ պայմանավորված, ս. թ. փետրվարի 26-ին տաք հետքերով բացահայտել է «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին:

ԱԱԾ-ից հայտնում են, որ Երեւան քաղաքի դպրոցներից մեկի 3 անչափահաս աշակերտներ, թեթեւամտորեն վերաբերվելով իրենց արարքի հանրորեն վտանգավորությանը եւ հնարավոր հետեւանքներին, գովազդային վահանակի վրա զետեղված վարկային կազմակերպության հեռախոսահամարով մոտակա տաքսաֆոնից զանգահարել են այդ կազմակերպության աշխատակցին եւ հայտնել, որ գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանում ու ցանկանում են որոշել՝ որտեղ տեղադրել իրենց մոտ առկա ռումբը: