Զելենսկին դիմել է Կիմ Չեն Ընին

Զելենսկին դիմել է Կիմ Չեն Ընին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է հյուսիսկորեական բանակի զինվորներին հանձնել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին, եթե նա կարողանա նրանց փոխանակել Ռուսաստանի Դաշնության կողմից գերության մեջ գտնվող ուկրաինացի զինվորների հետ։

Նա հավելել է, որ Հյուսիսային Կորեայի այն զինվորների համար, ովքեր չեն ցանկանում վերադառնալ երկիր, այլ տարբերակներ կլինեն։

«Մասնավորապես, նման հնարավորություն կստանան այն կորեացիները, ովքեր ցանկություն կհայտնեն մերձեցնել խաղաղությունը՝ տարածելով ճշմարտությունը կորեական լեզվով այս պատերազմի մասին», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ այժմ միայն ժամանակի հարց է, «երբ ուկրաինացի զինվորականներին կհաջողվի գերեվարել ԿԺԴՀ բանակի ավելի շատ զինվորների։ 

«Հյուսիսային Կորեայից առաջին գերեվարված զինվորներից բացի, անկասկած, կլինեն նաև ուրիշներ… Եվ աշխարհում ոչ ոք չպետք է կասկածի, որ ռուսական բանակը կախված է ԿԺԴՀ-ի ռազմական օգնությունից», - հավելել է նա: