Էրդողանը ծաղրեց վարչապետին

Էրդողանը ծաղրեց վարչապետին

Եվրոպական քաղաքական համայնքի վեցերորդ գագաթնաժողովին մասնակցելու համար Տիրանա ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դիմավորել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։

Էրդողանի ուշադրությունը գրավել են Ռամայի սպիտակ մարզական կոշիկները։ 

«Դուք սպորտային կոշիկներ եք հագել», - կատակով ասել է թուրք առաջնորդը Ալբանիայի վարչապետին։

Տիրանայում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն 47 երկրների ղեկավարներ, ինչպես նաև Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի ղեկավարները։ Նաև՝ Փաշինյանը:

 Գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը նախատեսում է մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացնել։

Գագաթնաժողովի թեման է՝ «Նոր աշխարհ, նոր Եվրոպա. միասնություն, համագործակցություն, համատեղ գործողություններ»։ Առաջնորդները կքննարկեն Եվրոպա մայրցամաքին վերաբերող հիմնական հարցերը։ Ծրագիրը ներառում է երեք կլոր սեղան՝ նվիրված արդիական թեմաներին։