Կան հետաքրքիր, համարձակ ու հեղափոխական ծրագրեր

Կան հետաքրքիր, համարձակ ու հեղափոխական ծրագրեր

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից տնտեսական բլոկին ամենաշատ տեղը հատկացրել են «Հայաստան» դաշինքը և Հրանտ Բագրատյանի «Ազատություն»կուսակցությունը, որտեղ հավաքված են Հայաստանի բոլոր ամենահայտնի տնտեսագետներն ու նախկին նախարարներ։

Մասնակցող 25  քաղաքական ուժերի դասական ոճը (այսինքն՝ կառավարության նախորդ ծրագրերի շարունակությունը) նախընտրական ծրագրերում կան հետաքրքիր, համարձակ  ու անգամ հեղափոխական մոտեցումներ։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Հայաստանի գործատուների միության» նախագահ Գագիկ Մակարյանը, որը մոնիթորինգի է ենթարկում մասնակցող 25  քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի տնտեսական բլոկները։ «Կան ծրագրեր, որոնք ընդհանրապես հետաքրքիր չեն կամ կանգ են առնում մի հարցի վրա, մնացած մասերը՝չէ»,-ասաց Մակարյանը, որը մինչև պաշտոնական ասուլիսը ձեռնպահ է մնում կոնկրետ թեկնածուների ու կոնկրետ կուսակցությունների անուններ նշելուց։
 
Իսկ մոնիթորինգ անում են՝ բացահայտելու համար քաղաքական ուժերի թույլ, և ուժեղ կողմերը, իրատեսականությունը, որքանո՞վ են խնդիրները լուծելի։Իսկ կոչ, որ գնացեք այս լավ ծրագիրն ընտրեք, միությունը, բնականաբար, չի անելու։

Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը օրերս տնտեսության համար, մեղմ ասած, խիստ արմատական առաջարկներ էր արել։ Օրինակ՝ անցումը ներդրումային քաղաքականությանը, որի համար առաջարկում է ստերիլիզացնել տրանսֆերտների մի մասը, դրանց հիման վրա ստեղծել սուվերեն ներդրումային հիմնադրամ, բացել ընկերությունների մի մասը և օրենքի ուժով պարտադրել դրանց սակարկությունը ֆոնդային բորսայում, անցում կատարել մասնագիտացված բանկային համակարգին, զարկ տալ ներդրումային ինստիտուտներին։

Հեղինակն այս առաջարկները սկսել է մշակել դեռ 2001 թվականից, երբ երկիր տրանսֆերտներ էին գալիս, դրամով գները կայունանում էին, իսկ դոլարով՝ բարձրանում։ Այն ժամանակ Բագրատյանը զգուշացնում էր, որ 97-98-ից սկսած՝ բարձր տնտեսական աճը պայմանավորված էր 90-ականների ռեֆորմներով, բայց այս մոդելը տանում է փակուղի։ Փակուղին համընկավ համաշխարհային ճգնաժամի հետ՝ 2008 թվականին։

Գագիկ Մակարյանը հատկապես բանկային համակարգի մոդելին վերաբերող առաջարկները համարում է համարձակ և հետաքրքիր։ «Մենք էլ տարիներ շարունակ կառավարությանն ասում ենք՝ ինչու՞, օրինակ, վարկը պիտի ունենա նույն տոկոսը, անկախ այն բանից, թե ինչի համար է վերցնում․ կոմերցիո՞ն նպատակների համար, թե՞ արտադրության զարգացման համար, թե կարող է ISO միջազգային ստանդարտներ է ներդնում, բայց կախված այդ խնդիրներից գումարի վերադարձնելիությունը մի դեպքում երկար է, մի դեպքում՝ կարճ, մի դեպքում միանգամից դնում են առևտրի մեջ, բայց եթե նույն տոկոսն է, վարկառուն գերադասում է վերցնել արտադրության համար։ Մենք պետք է մոտիվացնենք»,-ասում է Մակարյանը։

Հրանտ Բագրատյանը  առաջարկում է սպառման մոդելից անցնել առաջարկով պայմանավորված տնտեսության՝ «երբ պետությունը խրախուսում է մասնավոր բիզնեսը, ասելով՝ սա մի արա, սա արա, եթե սա անես, էսքան քեզ գումար կտամ, կամ ինքն է վերցնում և իրագործում»։ 

Առաջիկա տարիներին պետության հնարավորությունները սպառման ընդլայնման ուղղությամբ սահմանափակ կլինեն։ 2018-2020 թթ․ հարստության բևեռացումը խորացել է։ 2019-ին ՀՆԱ-ում սպառումը կազմել է 86․4 տոկոս։ Նորմալ զարգացման և ներդրումների համար այդ թիվը պետք է կազմի 65-67 տոկոս։Այդ պայմաններում տնտեսական աճի մեջ սոցիալական լայն խավերի մասնակցությունը զրոյանում է․ ներդրումների շրջանակը սահմանափակվում է բնակչության 1 տոկոսից պակաս՝ մոտ 0,4 տոկոս մարդկանցով։ Արդյունքում՝ խորանում է հասարակության սոցիալական բևեռացումը։2012-2018թթ․ վարձու աշխատողների աշխատավարձը ՀՆԱ-ի նկատմամբ 42․8 տոկոսից իջել է 34․8 տոկոսի, 2016-ին և ապա՝ 33․8 տոկոսի՝ 2018-ին։

 Այսինքնք՝ այսպես կոչված հեղափոխությունը ոչ միայն չի փոխել թրենդը, այլ ավելի է խորացրել, երկիրը դադարել է զարգանալ։ Հակասության լուծումը․Բագրատյանի կուսակցությունը առաջարկում է նաև անցնել նոր տնտեսական քաղաքականության՝ առաջարկի խրախուսման հիման վրա։ Ներդրումները պետք է կրեն մասսայական բնույթ և ոչ թե լինեն կառավարության ու առանձին մեծահարուստ գործարարների պայմանավորվածության արդյունք։ Բագրատյանն առաջարկում է հիշել, որ տնտեսական զարգացման մեր մակարդակի դեպքում ՀՆԱ 10 տոկոսի ներդրումներն ի վիճակի են ապահովել ավելացրած արժեքի հարկի 3 տոկոսի չափով։ Երկնիշ տնտեսական աճի համար ներդրումները պետք է կազմեն ՀՆԱ-ի 30 տոկոսը։ Ներկայումս զարգացած երկրները միջին հաշվով սպառում են ՀՆԱ-ի 75 տոկոսը, ներդնում՝ 25 տոկոսը։

Գործող մոդելների դեպքում զարգացման անհնարինությունը

ՀՀ-ում գերակաշռում է սպառման գերակայությամբ պայմանավորված տնտեսական աճի մոդելը․ եկամուտների ավելացումը հանգեցնում է պահանջարկի աճի,ինչն էլ իր հերթին մեծացնում է արտադրության կամ ներմուծումների ծավալները։Նման մոդելի գոյության պայմաններն են՝ դրամի կայուն փոխարժեքը, բարձր տոկոսադրույքները, բանկային պահուստների բարձր մակարդակը , արտահանման նկատմամբ ներմուծումներին գերապատվություն տալը, աշխատուժի արտահանումը և դրանով պայմանավորված՝ մարդկանց արտագաղթը, ներդրումային բանկերի ու ֆոնդերի բացակայությունը։

Նաև  Բագրատյանի կուսակցությունն առաջարկում է հետայսու բացառել արտաքին փոխառությունների ու վարկերի սպառման ուղղված  միջոցառումների, շրջանառու միջոցների համալրումն ու ֆինանսավորումը։ Արտաքին պարտքի ավելացումը բացառապես կարելի է թույլատրել միայն նոր հիմնական կապիտալի տարրերի ֆինանսավորման և կամ տեխնոլոգիաների տրանսֆերտի դեպքում։

Առաջարկվում է․ «Պետական ներդրումների հաշվին ստեղծված գույքային և ոչ գույքային ակտիվները բաժնետոմսերի ձևով հասցեագրել բնակչության լայն շերտերին և մի որոշ ժամանակ անց սեփականաշնորհել>։Սա կստեղծի իրավիճա, երբ սպառելով կներդնենք և ներդնելով կսպառենք։

Կբ, Գյուղատնտեսություն․ բազմաթիվ նոր արմատական առաջարկներ։ Ներկայացնում ենք բանակին վերաբերող 10 առաջարկները։

2022-2026 թթ․ ձեռք կբերվի 5 միլիարդ դրամի ռազմամթերք։ Պարտադիր զինվորական ծառայությունը կմնա , սակայն զինվորները կստանան աշխատավարձ՝ ժողովրդական տնտեսութան մեջ արձանագրված միջին և նվազագույն աշխատավարթի թվաբանական միջինի չափով։

Գործըթնացը կսկսվի 2022-ի գարնանային զորակոչից և կավարտվի 2028-ի աշնանային զորակոչին։
Ռազմականացված բնակավայրեր

Առաջարկվում է նաև Հայաստանի ու Արցախի «հարևանների» հետ սահմանների երկարությամբ ստեղծել ռազմականացված բնակավայրեր․սահմանամերձ գյուղերի բնակիչները ՝ տզամարդ , թե կին, հնարավորություն կունենան համատեղության կարգով, պահպանելով հիմանական աշխատանքը պարբերաբար մասնակցել զորահավաքների, զենք կրել , ըստ անհրաժեշտության դիրքեր մեկնել։