Բեյրութում որոտացած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը անցել է 100-ից․ նոր տվյալներ

Բեյրութում որոտացած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը անցել է 100-ից․ նոր տվյալներ

Ավելի քան 100 մարդ է զոհվել Բեյրութում նախօրեին որոտացած պայթյունի հետեւանքով։ Այս մասին հայտնում է Լիբանանյան Կարմիր Խաչը, ըստ Sky News Arabia-ի փոխանցման։ Ավելի վաղ հաղորդվում էր մոտ 80 զոհի մասին։ Վիրավորների թիվը գերազանցել է 4000-ը։ Պայթյունը որոտացել էր Բեյրութի նավահանգստում, լիբանանյան ռազմածովային բազայից ոչ հեռու։

Ավերվել կամ վնասվել են տասնյակ տներ։ Նախնական տեղեկությունների համաձայն, պայթյունի պատճառը եղել է դեռ 2015-ին մաքսային ծառայությունների կողմից առգրավված 2,7 հազար տոննա ամոնիումային սելիտրայի դետոնացիան։