Հռոմի պապի բանագնացը Կիևից հետո կայցելի Մոսկվա

Հռոմի պապի բանագնացը Կիևից հետո կայցելի Մոսկվա

Ուկրաինայում կարգավորման հարցով Հռոմի պապի բանագնաց կարդինալ Մատեո Ձուպին Կրեմլից համաձայնություն է ստացել այցելել Մոսկվա։

Այդ մասին ասել է Ռուսաստանի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի ղեկավար արքեպիսկոպոս Պաոլո Պեցին՝ չմանրամասնելով այցի ամսաթիվը։ Corriere della Sera թերթին տված հարցազրույցում արքեպիսկոպոս Պեցին ասել է, որ վերջերս կարդացել է «շատ բացասական հայտարարություններ» ինչպես Կրեմլից, այնպես էլ Ուկրաինայից՝ Հռոմի Պապի հնարավոր միջնորդության վերաբերյալ: 

«Եվ նման լճացած իրավիճակում այն ​​փաստը, որ Հռոմի պապի բանագնացը գնաց Ուկրաինա և ստացավ Կրեմլի համաձայնությունը՝ գալ Մոսկվա, թեև չգիտեմ երբ, դա ինքնին նշան է, որը չպետք է թերագնահատել», - ասել է նա։
Հավելենք, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է կարդինալ Մատեո Ձուպիի հետ։ 

Նրանք քննարկել են ուկրաինական կողմի առաջարկած խաղաղության ծրագիրը։