Ուզում եմ արձանագրում անել ԱԺ-ում տեղի ունեցած հրատապ քննարկման վերաբերյալ
Ուզում եմ արձանագրում անել նախորդ շաբաթ Ազգային ժողովում տեղի ունեցած հրատապ քննարկման վերաբերյալ։ Իշխանությունը նույնիսկ այն պարագայում, երբ որ գիտի, որ այս կամ այն քարտեզի, կամ իրավական բազայի հետ կապված Հայաստանը այս կամ այն շրջանում ունեցել է առավելություն, նրա մոտեցումը հետևյալն է, որ Ադրբեջանը չի ընդունում որևէ քարտեզ, որը իրավական հիմք ունի ու բարենպաստ է Հայաստանի համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, խորհդարանական ճեպազրույցների ժամանակ իր ելույթում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մոտեցումն այն է, թե մենք ստիպված գնում ենք ադրբեջանական մոտեցումն ունդունելու, որովհետև դրա այլընտրանքը պատերազմն է։ Ահա հենց սա է Հայաստանի իշխանությունների մոտեցումը։ Ահա սա է այս իշխանության խոստացած հեռանկարը»,- ասել է նա։
Կարծիքներ