Արցախն ու Հայաստանը օտարեցիք, կացարանի՞ց եք խոսում․․․

Մի զորամասի օտարման մասին են խոսում։ ՔՊ-ականների ելույթներն եմ լսում ու ինձ թվում է, թե իրենք դժոխքում են ու դժոխք են ուզում տանել նրանց, ովքեր դժոխքում չեն։ Դժոխք են ուզում իջեցել ազգին, հավասարեցնել իրենց հետ ու կրակի ճիրաններում իրենց հետ այրել նրանց։ Լսում ես ՔՊ-ական պատգամավորներին ու մտածում՝ իրենց մեջ վառվող դժոխային կրակը ո՜նց չի սպանում սրանց։ Դանթեական դժոխքի մեջ են դրել Հայաստանը։ Խոսել հաղթանակած բանակի գեներալի, հերոսի մասին ու ասել, որ նա օտարել է ինչ որ 4 միլիոնանոց կացարան ու չմտածել, որ ազգը կասի՝ դուք ողջ Արցախն ու Հայաստանը օտարեցիք, մի կացարա՞ ն եք մեր աչքը խոթում։
Դուք ձեզ համար օնլայն, ֆեյքային Հայաստան եք ստեղծել ու զրահ դարձրած, նրանո՞վ եք պաշտպանվում։ Կա իրական Հայաստան, կա իրական ազգ, որը պահանջատեր է և պահանջում է այն, ինչ դու՛ք եք հանձնել։ Գլխավոր դատախազը, որ իր փխրուն ուսերին է վերցրել, չես հասկանում, ինչու, հաղթանակած բանակի գեներալներին, հրամանատարներին հերոսներին չեզոքացնելու գործը, գլուխը բարձին դնելուց չի՞ մտածում, թե ուր է իրեն քշում այն հոսանքը, որում հայտնվել է։ Համեմատություն չի անցկացնու՞մ թե Արցախ աշխարհում ու Հայաստանում քանի՜ կացարաններ հանձնվեցին։ Արցախ են հանձնել ու կացարանի՞ց են խոսում, Հայաստանի մարտական դիրքեր ու մայրուղիներ են հանձնել կացարանի՞ց են խոսում։ Հրի, կրակի ճարակ են դարձրել զինվորներին ու կացարանի՞ց են խոսում։ Ծաղկուն քաղաքներ հանձնեցին ու կացարանի՞ ց են խոսում։ Մի ողջ սերնդի գենոֆոնդ ամայացրին, կացարանի՞ց են խոսում։
Կարծիքներ