Չարենցավանում Հակոբ Շահգալդյանը 51.11 տոկոս ձայնով հաղթել է ՔՊ-ին

Չարենցավանում Հակոբ Շահգալդյանը 51.11 տոկոս ձայնով հաղթել է ՔՊ-ին

Չարենցավանի ընտրություններում «Միասնական համայնք» դաշինքով առաջադրված թեկնածու Վարդան Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, թե ձայների ինչ հարաբերակցությամբ է իրենց դաշինքը, որ գլխավորում է գործող համայնքապետ Հակոբ Շահգալդյանը, հաղթանակ տարել:

«Չարենցավան խոշորացված համայնք

Միասնական համայնք-6813

Քպ- 5570

Ապրելու երկիր-882

անվավեր-63

Ընդհանուրը -13265

51,11%

Շնորհակալություն Չարենցավանի իմ ընկերներին, բարեկամներին, համակիրներին: Վստահեցնում եմ, որ «Միասնական համայնք» դաշինքը ձեզ երբեք հուսախաբ չի անի, և ձեր ամեն մի քվեն կծառայի իր նպատակին»։