Ինչ արժի նավթը համաշխարհային շուկայում՝ օգոստոսի 12-ին

Ինչ արժի նավթը համաշխարհային շուկայում՝ օգոստոսի 12-ին

Նավթը համաշխարհային շուկայում օգոստոսի 12-ին շարունակել է գնաճ արձանագրել։ Այս մասին վկայում են բորսայական սակարկությունների տվյալները։

Ինչպես հայտնում է RT-ն, մեկ բարել WTI տեսակի նավթը սեպտեմբերյան մատակարարման ֆյուչերսների համար թանկացել է 0,24 տոկոսով եւ կազմել 41,71 դոլար։ Brent տեսակի նավթի մեկ բարելը հոկտեմբեր ամսվա ֆյուչերսների համար թանկացել է 0,43 տոկոսով եւ կազմել 44,69 դոլար։