«Ռեմբոյի» հեղինակը քննադատել է Ստալոնեի ֆիլմը

«Ռեմբոյի» հեղինակը քննադատել է Ստալոնեի ֆիլմը

Ամերիկացի հայտնի գրող Դեւիդ Մորելը հայտարարել է, որ ամաչում է, որ իր անունը ասոցացվում է «Ռեմբո․ վերջին արյունը» ֆիլմի հետ, որը «Ռեմբո» շարքի հինգերորդ ֆիլմն է։

Այս մասին հայտնում է Newsweek-ը։ Գրողը, պարբերականի հետ զրույցում ասել է որ իրենց դեգրադացված է զգում ֆիլմի դիտումից հետո, եւ ավելացրել է, որ ֆիլմը ստացվել է անհոգի։ Մորելը ֆիլմի ռեժիսուրան անվանել է անհեթեթե, իսկ դեկորացիաները՝ էժանագին։ Նշենք, որ ֆիլմի սցենարի հեղինակ Սիլվեստր Ստալոնեն սկզբում խորհրդակցել է Մորելի հետ, իսկ հետո արդեն շարունակել է սցենարային աշխատանքները Մեթյու Սիրյուլնիկի հետ։