Ինչ կլինի, եթե մարդն օրական ուտի 1 կիվի

Ինչ կլինի, եթե մարդն օրական ուտի 1 կիվի

Կիվին համարվում է հիանալի միջոց սիրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար։ Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ռուս բժիշկ Աննա Դրոբիշեւան։ Նա մանրամասնել է, որ կիվիի ամենից արյունավետ հատկությունն այն է, որ վերջինս ճարպեր է այրում, որոնք երակներում խցանումներ են առաջացնում։

«Այն մարդիկ, որոնք լիպիդային փոխանակության խանգարումներ ունեն, կիվին անհրաժեշտ է։ Այդ միրգը հարուստ է վիտամին С-ով, ֆոլիաթթվով, վիտամին В6-ով, ուստիեւ այն անհրաժեշտ է ավիտամինոզի պրոֆիլակտիկայի համար։ Այն նաեւ խթանում է կոլեգենի ստացմանը եւ նախազգուշացնող դերակատարություն ունի մարդու մազերի վաղաժամ սպիտակելու հետ կապված։ Այն կարելի է ամենայն վստահությամբ համարել երիտասարդացման  եւ գեղեցկացման միրգ»,- ասել է Դրոբիշեւան։

Կիվին առանձնահատուկ արժեք ունի հղի կանանց համար։ Պարունակում է կալիում, որը անհրաժեշտ է մոր եւ պտղի սրտի նորմալ աշխպատանքի համար, օգնում է երկաթի յուրացմանը, նվազեցնում է խցանումների հավանականությունը։ Սակայն, եթե մարդը ունի ստամոքսի հիվանդություն, որը գտնվում է սրացման փուլում, այն պետք է բացառել։ Նաեւ այն չպետք է ուտեն ցիտրուսներից ալերգիա ունեցողները, եւ այն մարդիկ, ովքեր հակվածություն ունեն դիարեյայի հանդեպ։