Ադրբեջանցի տղան իրեն անվանում է Նիկոլայ Ցիսկարիձեի որդին

Ադրբեջանցի տղան իրեն անվանում է Նիկոլայ Ցիսկարիձեի որդին

Նիկոլայ Ցիսկարիձեն չէր էլ կարող ենթադրել, որ 45 տարեկան հասակում կհայտնվի նրա արտամուսնական որդին։ Երիտասարդ ադրբեջանցին ուզում է հանդիպել ենթադրյալ հոր հետ, եւ պատրաստ է ԴՆԹ անալիզ հանձնել, հաստատելու համար իր ազգակցական կապը հայտնի պարողի հետ։ Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնվել է տեղեկություն այն մասին, որ Ակպերով Թեմուր Զաուր-օղլուն իրեն համարում է վրացի արտիստի որդին։ Իր ինստագրամյան էջում 19-ամյա տղան մեղադրում է արտիստին, որ իրեն լքել է եւ հայտարարում, որ չի կարող այլեւս ապրել այս կերպ։ Նա վճռական է տրամադրված եւ գրում է, որ Ցիսկարիձեն շատ լավ գիտի եւ միշտ էլ իմացել է, որ ունի արտամուսնական որդի։ Ցիսկարիձեն հրաժարվել է շփվել մամուլի հետ, եւ մեկնաբանություն տալ այս առնչությամբ