Հայտնի է դարձել, թե ինչու է խամրում Էդվարդ Մունկի «Ճիչը»

Հայտնի է դարձել, թե ինչու է խամրում Էդվարդ Մունկի «Ճիչը»

Մասնագետները պարզել են, թե ինչու է խամրում Էդվարդ Մունկի «Ճիչը» կտավը՝ անալիզի ենթարկելով 1910 թվականին արտադրված ներկերի օրինակները, որոնցով նկարվել է կտավը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Պիգմենտները հետազոտվել են նորագույն տեխնոլոգիաների, այն է՝ ռենտգենյան ճառագայթների, լազերի եւ հզոր էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ, հասկանալու համար, թե ինչու կտավի որոշ հատվածներ, որոնք նախկինում նարնջագույն էին կամ դեղին, այժմ փղոսկրի գույնի են դարձել։

Ըստ այդմ, համաշխարհային ճանաչում ունեցող կտավի վրա առաջանում են նանոբյուրեղիկներ, որոնց պատճառով էլ որոշակի տեղեր կտավի վրա գունատվում են։

Նշենք, որ Մունկի թանգարանն այս տարի այլ շենք է տեղափոխվում եւ մասնագետները փորձում են նաեւ պարզել, թե նոր վայրը կամ տեղափոխումը ինչպես կազդի կտավի վրա։