Երբ պետք էր, Արցախում էինք, իսկ այսօր այստեղ է հարցը որոշվում․ Սաղաթելյան

Երբ պետք էր, Արցախում էինք, իսկ այսօր այստեղ է հարցը որոշվում․ Սաղաթելյան

Իշխանության որոշ ներկայացուցիչներ մշտապես փորձում են ցույց տալ, թե այն, ինչ կատարվում է այս հրապարակում, անօրինական է, պրոցեսները տեղի են ունենում սահմանադրական խախտումներով և այլն։ Իսկ իրականում այն , ինչ անում ենք, դա հենց ձեր սահմանադրական իրավունքն է, որը իրացնում եք։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այն, ինչ անում ենք, օրինական է, ավելին՝ ամեն օր մեր ծավալները մեծանալու են։Մենք պայքարում ենք նաև ՀՀ սահմանադրության համար։ Այն սահամանադրության, որով հստակ սահմանվում է, որ երկրի իշխանությունը պարտավոր է պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը»,- նշեց Սաղաթելյանը։

«Վերջ տվեք այն սրիկայություններին, թե եթե Արցախ եք փրկում, գնացեք Արցախ», երբ որ պետք էր, մենք Արցախում էինք, այսօր Հայաստանի և Արցախի ճակատագիրն այս հրապարակում է որոշվում, Արցախի հարցն այսօր պահանջում է քաղաքական լուծում, դրա համար էլ մարդիկ այսօր այտեղ են՝ այդ քաղաքական պահանջի հետևից»,- հավելեց նա։