Ինչպե՞ս դիմավորեցին Արմեն Սարգսյանին Բելգրադի հայերը (տեսանյութ)

Ինչպե՞ս դիմավորեցին Արմեն Սարգսյանին Բելգրադի հայերը (տեսանյութ)

Պաշտոնական այցով Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելեց Բելգրադի արևմտյան մասում գտնվող Զեմունի վարչական շրջան, որտեղ, Ս.Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարևանությամբ, տեղադրված է 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնություն բերող՝ վթարված ինքնաթիռի սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հայկական խաչքարը։

Իմանալով, որ Հայաստանի նախագահը գալու է այստեղ, խաչքարի մոտ էին հավաքվել նաև Բելգրադում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները։ Արմեն Սարգսյանին, ում ուղեկցում էր Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, տեղի հայերը դիմավորեցին ծափահարությւոններով։ Այնուհետև երկու երկրների նախագահները ծաղկեպսակ դրեցին և հարգանքի տուրք են մատուցեցին զոհված օդաչուների հիշատակին, որից հետո հնչեցին երկու երկրների օրհներգերը։

Արարողությանը ներկա էին նաև գտնվել նաև զոհված օդաչուների ընտանիքի անդամները, որոնց Արմեն Սարգսյանը մոտեցավ, զրուցեց, իր հարգանքն ու շնորհակալությունը հայտնեց՝ իրենց զավակների անձնազոհության համար, ապա նվերներ հանձնեց օդաչուների հարազատներին։

Ավարտին Արմեն Սարգսյանը շփվեց հավաքված հայերի հետ։ «Մենք Ձեզ շատ սիրում ենք»,-ասացին հայերը, ինչին ի պատասխան՝ Արմեն Սարգսյանն էլ ասաց, որ ինքն էլ նրանց է շատ սիրում։ Հայ համայնքի ներկայացուցիչների հետ Արմեն Սարգսյանի հանդիպումը, սակայն, այսքանով չի ավարտվել։ Քիչ անց սպասվում է ավելի լայն կազմով հանդիպում տեղի հայերի հետ, որի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Մանրամասն՝ տեսանյութերում։